Տարածաշրջանի երկրներում կատարվող վերջին իրադարձությունների հիմքում Իրանի ապակայունացումն է. Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)


Տարածաշրջանի երկրներում կատարվող վերջին իրադարձությունների հիմքում Իրանի ապակայունացումն է. Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)

  • 27-07-2016 15:35:17   | Հայաստան  |  Քաղաքական



«Տարածաշրջանի երկրներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարվող իրադարձությունների հիմքում առաջին հերթին Իրանի ապակայունացումն է»,- համոզված է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ նրա, թե Թուրքիայում չհաջողված հեղաշրջման փորձը, թե Ադրբեջանում ռազմական գործարանի պայթյունը, թե Հայաստանում «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, թե Վրաստանում ոստիկանների վրա հարձակումը, թելադրվում է մի ուժի կողմից, որի նպատակն է Իրանում ևս հրահրել ներքին խժդժություններ:
 
«Իրանին ապակայունացնելու համար պետք է տպավորություն ստեղծեն, թե ողջ տարածաշրջանում է հրդեհ բռնկված. Ահա սա է մեզ բերում այն եզրակացության, որ ներսի որոշակի ուժեր համագործակցում են խժդժությունների հրահրիչների կամ կազմակերպիչների հետ»,- ընդգծեց նա` մեղադրելով հայկական ԶԼՄ-ներին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ կերպով չհետևելու և չլուսաբանելու համար:
Որպես վերոնշյալի վկայություն` քաղաքագետը տեղեկացնում է միայն հունիս-հուլիս ամիսների ընթացքում Իրանի սահմանների տարբեր հատվածներում կանխված ահաբեկչական գործողություններ իրականացնելու հինգ փորձերի մասին:
Նրա խոսքերով` հայ հասարակության շրջանում թույր կարծիք է ձևավորվել այն մասին, թե Հայաստանի հետ կապված ամեն ինչ կախված է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև եղած պայմանավորվածություններից, մինչդեռ տարածաշրջանում որոշողը և թելադրողն Իրանն է: 
«Իրանը հրաժարվում է գործարքի մեջ մտնել Իրաքում, Սիրիայում, քրդական, իսրայելական և իրենց ներքին համակարգը փոխելու հարցում, ինչպես նաև կանգնեցնել տեղի ռազմական արտադրությունը: Սրանք այն բոլոր պայմաններն են, որոնք ԱՄՆ-ն դնում է Իրանի առջև, իսկ Իրանը հրաժարվում է դրանք անգամ քննարկել»,- ասաց նա` հիշեցնելով Իրաքի, Սիրայի, Իսրայելի, Թուրքիայի վերաբերյալ Իրանի կողմից արված մի քանի արտահայտություններ. «Մենք թույլ չենք տա ԱՄՆ-ի և Իսրայելի` Իրաքի մասնատման ծրագրի իրականացումը»:
Բանախոսը շեշտում է, որ եթե ուշադրություն դարձվի այդ արտահայտությանը, ապա ակնհայտ կդառնա, որ Իրանն առահասարակ դեմ չէ Իրաքի մասնատման ծրագրին, այլ դեմ է ԱՄՆ-ի և Իսրայելի նույն նպատակին ծառայող ծրագրին: 
Լրագրողի այն հարցին, թե Իրանի որոշիչ դերակատարությունն արդյո՞ք ավելի ձեռնտու չէ Հայաստանին, քաղաքագետը նշեց, որ քանի դեռ Հայաստանի շահերը չեն համընկել Իրանի շահերի հետ, ապա Հայաստանը պաշտպանված չէ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական