Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպի Բանի Զեյիդ շրջանը


Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպի Բանի Զեյիդ շրջանը

  • 28-07-2016 18:56:13   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիական կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Բանի Զեյիդ շրջանը, որը մեծությամբ երկրորդն է Հալեպ քաղաքում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացրել է սիրիական բանակի հրամանատարությունը:
 
Համաձայն այդ հայտարարության` բանակային ստորաբաժանումներն աշխարհազորայինների աջակցությամբ ամբողջությամբ վերականգնել են հսկողությունը Բանի Զեյիդ շրջանում, իսկ ինժեներաականաձերծող միավորներն ազատագրված թաղամասերում անմիջապես սկսել են ականազերծման աշխատանքները, որոնք տեղադրել էին ահաբեկիչները: 
Նաև տեղեկացվում է, որ ահաբեկիչների մեծ մասը գերի է հանձնվել, իսկ մյուսները նահանջել են դեպի Հալեպի հյուսիսային ծայրամասերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային