Արաբկիրի թիմը հաղթել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի շախմատի մրցաշարում


Արաբկիրի թիմը հաղթել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի շախմատի մրցաշարում

  • 28-07-2016 19:26:41   | Հայաստան  |  Սպորտ

  «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական  փառատոնի շախմատի մրցաշարում հաղթել է Արաբկիր վարչական շրջանի թիմը: Երկրորդը էրեբունցիներն են, իսկ  երրորդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը ներկայացնող թիմը: 
 
 Իմաստուն խաղի հաղթող թիմի անդամներին  մեդալներ ու պատվոգրեր են  հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Էրեբունու թիմին պարգևատրել է Երևանում գտնվող Օդեսայի հայ համայնքի պատվիրակության ղեկավար Արմեն Պետոյանը, և եռյակը եզրափակող դավթաշենցիներին պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: 
Մրցաշարին հաշվարկից դուրս մասնակցել են նաև Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչ-շախմատիստները: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play