Վարուժան Ավետիսյան․ Ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել


Վարուժան Ավետիսյան․ Ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել

  • 31-07-2016 09:26:37   | Հայաստան  |  Քաղաքական

Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել, քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
 
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը:
 
Նա ասաց նաև, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- եզրափակեց Ավետիսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական