Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ. ԼՂՀ ՊՆ


Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ. ԼՂՀ ՊՆ

  • 01-08-2016 11:01:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական