Սիրիական Իդլիբ նահանգում ռուսական ուղղաթիռ է խոցվել


Սիրիական Իդլիբ նահանգում ռուսական ուղղաթիռ է խոցվել

  • 01-08-2016 15:25:12   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիայի Իդլիբ նահանգում խոցվել է ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը ` անձնակազմի երեք անդամներով ու երկու սպաներով: Interfax.ru-ի փոխանցմամբ` ներկայումս պարզվում է նրանց ճակատագիրը: 
 
ՌԴ Պշատպանության նախարարությունում հաղորդել են, որ օգոստոսի մեկին Իդլիբում գետնից արձակված կրակահերթի արդյունքում խոցվել է Հալեպ հումանիտար օգնություն տեղափոխած ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը, որը վերադառնում էր Խմեյմիմ ավիաբազա: 
Աղբյուրի տեղեկացմամբ` ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամներ և Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի երկու սպաներ: 
Սա Սիրիայում կործանված միակ ուղղաթիռը չէ:  Ապրիլի 12-ին ՄԻ-28Н «Գիշերային որոսորդ»-ը ընկել էր Հոմս քաղաքում, արդյունքում զոհվել էին անձնակազմի երկու անդամները: Այդ ժամանակ ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ ուղղաթիռը չի խոցվել:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն