«Իսլամական պետություն»-ը Ռուսաստանի դեմ ջիհադի կոչ է արել


«Իսլամական պետություն»-ը Ռուսաստանի դեմ ջիհադի կոչ է արել

  • 01-08-2016 17:19:19   |   |  Հասարակություն

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմակիցները նոր տեսանյութ են հրապարակել, որում սպառնացել են Ռուսաստանին և այնտեղ ջիհադ սկսելու կոչով են հանդես եկել: 
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` տեսանյութի կեղծ լինելն առայժմ չի հաստատվել, սակայն 9 րոպեանոց YouTube հոլովակը ենթագրերով հրապարալվել է ահաբեկիչների կողմից օգտագործվող Telegram հեռուստաալիքում: 
Տեսանյութում դիմակավորված տղամարդը, ով ղեկին մեքենա է վարում անապատում, դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և սպառնում սպանել ռուսներին: 
Ինչպես նշում է Reuters-ը, վերոնշյալ տեսանյութը հայտնվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ԻՊ-ի և Ալ Քաիդայի դեմ պայքարում համագործակցելու ֆոնին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն