Թուրքական տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 300 մլրդ թուրքական լիրա


Թուրքական տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 300 մլրդ թուրքական լիրա

  • 02-08-2016 13:04:28   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքական տնտեսությունը ռազմական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 300 մլրդ թուրքական լիրա: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարար Բյուլենթ Թյուֆենկչին: 
 
«Եթե մենք գնահատենք այդ բոլոր ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքերը, ռումբերն ու շինությունները, ապա նախնական հաշվարկներով դրանց արժեքը նվազագույնը կազմելու է 300 մլրդ լիրա»,- հայտարարել է նա` հավելելով, որ այդ թիվը կարող է աճել` հաշվի առնելով զբոսաշրջային ոլորտում եղած կորուստը: 
Թյուֆենկչին նշել է, որ երկրի շուկաները հաջողությամբ են հանձնել այդ «դժվար քննությունը». Ապստամբությունը տեղի էր ունեցել ուրբաթ, սակայն բոլոր բանկերը և բորսաները բացվել են երկուշաբթի: 
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել էր, որ իշխանությունները պահպանելու են բյուջետային կարգապահություն, իսկ ներդրողներին կոչ էր արել շարունակել ֆինանսական ներդրումներ անել երկրում:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային