Էրդողանը մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել տնտեսական համագործակցությունն առանց սահմանափակումների


Էրդողանը մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել տնտեսական համագործակցությունն առանց սահմանափակումների

  • 02-08-2016 18:41:59   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հաստատել է Ռուսաստան մեկնելու մտադրությունը, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարելու տնտեսական համագործակցության հետ կապված հարցերի շուրջ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի Անկարայում կայացած ելույթի ժամանակ հայատարարել է հենց ինքը` Էրդողանը: 
 
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա օգոստոսի 9-ին կժամանեմ Ռուսաստան: Ինձ հետ կլինի ներկայացուցչական պատվիրակություն և մենք նորից կքննարկենք մեր տնտեսական հարաբերությունները»,- ասել է նա` հավելելով, որ իրենց կողմից ոչ մի սահմանափակումներ չեն լինելու: 
Էրդողանը նաև նշել է, որ ՌԴ տնտեսական պատժամիջոցներին ի պատասխան` Թուրքիան ընդունել է շատ սահմանափակ պատասխան միջոցառումներ և ավելիին չի գնա, քանի որ դա թույլ չի տալիս օրենքը և խիղճը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային