Պատկերապատման Զարգացման Միության նախաձեռնությամբ մայիսի 6-8-ին Երեւանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» միջոցառումը


Պատկերապատման Զարգացման Միության նախաձեռնությամբ մայիսի 6-8-ին Երեւանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» միջոցառումը

  • 02-05-2011 18:40:40   | Հայաստան  |  Մշակույթ
2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում ստեղծվեց Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ), որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը, որն ամբողջ աշխարհում ունի իր ուրույն տեղը եւ կոչվում է իններորդ արվեստ: Հայաստանում այս արվեստը նոր է վերելք ապրում, սակայն արդեն գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ եւ մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել են տասնմեկ նկարիչ: Դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրվել է Հայաստանի Նկարիչների Միությունում եւ Նարեկացի Արվեստի Միությունում: Փառատոնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցույթ, որին մասնակցել են 50-ից ավել նկարիչներ: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանին նվիրաբերվել է հազարից ավել պատկերապատման գրքեր: Այս տարի ՀՊԶՄ-ն նախատեսում է կազմակերպել ,Պատկերապատման հրավառությունե խորագրով միջոցառումը, որի ծրագրով նախատեսված են` - Պատկերապատման վարպետության դասընթաց /Ապրիլ - Հոկտեմբեր/ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամում - Ցուցահանդեսներ Երեւանի Պետական Կամերային թատրոնում /մայիսի 6,7,8/ (Պաշտոնական բացում մայիսի 6, ժամը 11:00-ին) Նարեկացի Արվեստի Միությունում /մայիսի 1-10/ (Պաշտոնական բացում մայիսի 3-ին, ժամը 16:00ին) Մանկական ցուցահանդես Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում (Պաշտոնական բացում մայիսի 4-ին, ժամը 15:00-ին) Պատկերապատում կավիճներով /Մ.Սարյանի արձանին հարակից պուրակում /մայիսի 6, 17:00/ Պատկերապատման հիման վրա նկարահանված Լյուկ Բեսոնի ֆիլմի ցուցադրություն ,Ադելի արկածներըե /Կինո Մոսկվա, մայիսի 6, 17:00 ֆրանսերեն լեզվով, 19:00 հայերեն լեզվով/ ,Ադելի արկածներըե պատկերապատման ցուցահանդես /Կինո Մոսկվա, մայիսի 6/։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play