Սերժ Սարգսյան. Նվիրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կնշանակի<br /> Ղարաբաղի գոյության դադարեցում /հարցազրույցի հայերեն սղագրություն/<br />


Սերժ Սարգսյան. Նվիրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կնշանակի
Ղարաբաղի գոյության դադարեցում /հարցազրույցի հայերեն սղագրություն/

  • 20-03-2010 19:30:00   | Ֆրանսիա  |  Քաղաքական
ՓԱՐԻԶ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի եթերում էր Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հարցով միջազգային քննարկման հերթական ալիքից ընդամենը մի քանի օր անց: Այս անգամ ազդանշանը ուղարկվել էր Վաշինգտոնից, այն պահին, երբ Երեւանն ու Անկարան բանակցություններ են վարում հարաբերությունների նորմալացման վերաբերյալ: Այդ, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի իրավիճակի մասին նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնեց զրուցել Եվրոնյուզ ալիքի լրագրող Լաուրա Դավիդեսկուի հետ: «Եվրոնյուզ». Եկեք միանգամից անցնենք ծայրաստիճան կարեւոր նորությանը: Այսպես, մարտի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայներով 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից մեկ միլիոնից ավելի հայերի ոչնչացումը ճանաչեց որպես ցեղասպանություն: Ինչու, Ձեր կարծիքով, քվեարկույթունը տեղի ունեցավ հատկապես հիմա: Ս.Սարգսյան. Քննարկումներն հայերի ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ նորություն չեն ԱՄՆ քաղաքական կյանքում: Վերջին 10 տարիներին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մի քանի անգամ փորձել է քվեարկության դնել այդ թեման: Բացի այդ, հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է ամերիկյան 42 նահանգների կողմից, այնպես որ մարտի 4-ի որոշումը մեզ համար չդարձավ ոչ անակնկալ, ոչ նոր մոտեցում: «Եվրոնյուզ». Եւ այնուամենայնիվ, առանձնահատուկ պատճառ տեսնոշւմ եք քվեարկության ժամանակի ընտրության համար Հայաստանի եւ Թուրքիայի կողմից տարվող հարաբերությունների նորմալացման կուրսի համատեքստում: Ս.Սարգսյան. Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարաբերությունների վերսկսման հեռանկարներըղ Դա պետք է տեղի ունենա առանց որեւց նախապայմանի, կարծում եմ, Թուրքիան որեւէ բարոյական իրավունք չունի մեղադրել մեզ որեւէ բանում կամ առաջ քաշել պահանջներ: Չէ՞ որ երբ դուք սկսում եք հարաբերություններ առանց որեւէ վերապահման, նախապայմանի, դա նշանակում է, որ դուք ազատ եք այս կամ այն թեման արծարծելու պարտավորություններից: Հակառակ դեպքում, արդյունքներ չեք տեսնի: Օրինակ` պատկերացնենք` Թուրքիայի խորհրդարանը հրաշքով վավերացնում է Արձանագրությունները, նույնն է անում նաեւ Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա, մենք վերականգնում ենք հարաբերությունները, իսկ որեւէ 3-րդ կողմ, որը չի ցանկանում դա, հատուկ հենց այդ ժամանակ բարձրացնում է Ցեղասպանության հարցը: Եվ ինչ, Թուրքիան դա օգտագործում է որպես շարժառիթ մեր երկխոսությունը կրկին դադարեցնելու համար: «Երվրոնյուզ». Հայաստանի գլխավոր խնդիրնեն են գործազրկույթունը, տնտեսական մեկուսացումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վաղեմի տարաձայնություններըգ... Ձեր կարծիքով, այժմ դրանք հնարավո՞ր է ավելի հեշտ լուծել: Ս.Սարգսյան. Մեր տարաձայնությունները Թուրքիայի հետ երեկ չեն սկսվել: Թուրք-հայկական սահմանը կողպեքի տակ է արդեն 17 տարի: Իսկ 17 տարի առաջ մենք այսիսի որոշում չենք ունեցել: Մենք հրաշալի հասկանում ենք Թուրքիան մեծ երկիր է եւ ազգաբնակչության, եւ տարածքային եւ հզորության տեսանկյունից: Այն Հայաստանի շատ անգամ մեծ էղ Եթե ապրեինք վակուումի մեջ, դա այլ խոսակցություն կլիներ: Բայց մենք` եւ Թուրքիան, եւ Հայաստանը միջազգային հանրության մաս ենք եւ նրա մյուս անդամները` ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, պարտավոր են ազդանշաններ ուղարկել, տալ հարեւան երկրներում այս կամ այն իրադարձությունների եւ բարեփոխումների գնահատականներ: «Եվրոնյուզ». Ես նորից կվերադառնամ հայերի ցեղասպանության ճանաչման հարցին: Այդ հարցը ծայրաստիճան կարեւոր է նաեւ Հայաստանի բնակչության համար եւ Սփյուռքի համարգ այսպես, ուրեմն, խնդրում եմ պարզաբանել ինչու Երեւանի պետհամալսարանը 2007թ. պատվավոր աստիճան շնորհեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինիժադին: Չէ՞ որ այդ քաղաքական գործիչը ցեղասպանությունը չի ճանաչում: Ս.Սարգսյան. Գիտեք, մենք չենք կարող ստիպել մեր հարեւաններին, այլ երկրների ղեկավարներին մտածել այնպես, ինչպես մտածում ենք մենք: Եւ պետք չէ անձնավորել պատվավոր աստիճան շնորհելու փաստը... չէ՞ որ դրա հետեւում առաջին հերթին ցանկությունն է հայտնել երախտագիտություն երկրի ժողովրդին, որին ներկայացնում է այս կամ այն քաղաքական գործիչը: Իրանցիները պատմականորեն մեր մոտ հարեւաններն են, եւ նրանք շատ կարեւոր են մեզ համար: «Եվրոնյուզ». Համաձա՞յն եք ԵՊՀ որոշումը անվանել ռեալ քաղաքականություն օրինակ հայկական ձեւով: Ս.Սարգսյան. Ես դա կանվանեի ԵՊՀ հատուկ մոտեցում նրբավար խնդրին եւ այդ մոտեցումը այսօր շատ տարածված է ժողովրդավարական երկրներում: «Եվրոնյուզ». Հաղորդվում է, որ փետրվարին Լոնդոն կատարած այցի ընթացքում Դուք ասել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Միջազգային հանրությունը, կարծես, այլ տեսակետ ունի... Ս.Սարգսյան. Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը այլ տեսակետ ունի: Պատմությունը հայտնի է. Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այն կցել է Ադրբեջանին Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն: Չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի: Ինչո՞ւ միջազգային հանրությունը բուռն կերպով ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը եւ չհայտարարեց, թե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջազգային հանրությունը, չգիտես ինչու, պնդում է, թե այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թվում, որ դա տրամաբանական չէ: «Եվրոնյուզ». Ի՞նչ փոխզիջումների եք դուք պատրաստ գնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հարցում: Ս.Սարգսյան. Մենք չենք կարող վերացնել հակամարտության հետեւանքները, եթե նախ չպարզենք դրա պատճառները: Այպսես, ինչ վերաբերում է պատճառներին... մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, տարածաշրջանային խնդիրների լուծման հետագա աշխատանքը կլինի հեշտ եւ արագ: Ակնհայտ է, որ մենք` հայերս, շատ ավելի շատ ենք շահագրգռված լուծել հակամարտությունը, բայց լուծել երկարաժամկետ առումով, այնպես, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնվի եւ ոչ թե պարզապես նվիրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյության դադարեցում: «Եվրանյուզ». Ադրբեջանը միանգամայն հստակ հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության հետ: Նրանք չեն արձակի Ղարաբաղը: Ս.Սարգսյան. Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից` ես հեռուստաէկրանից ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, թույլ կտար մարդկանց հասկանալ, որ Ադրբեջանը կանգնած է հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերում: Ապա դրանից հետո մենք կկարողանայինք աշխատել դետալների վրա: Մենք` հայերս, շատ լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչպես են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play