Ռուսաստանում 52-ամյա հայուհի է սպանվել<br />


Ռուսաստանում 52-ամյա հայուհի է սպանվել

  • 19-03-2010 19:00:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՊԵՐՄ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեկ Ռուսաստանում հրազենով սպանվել է Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ` Կարապետյանի վրա անհայտ անձը կրակ է բացել, երբ նա դուրս էր գալիս շենքից, որում բնակվում էր: Սպանության շարժառիթները հայտնի չեն: Քննիչները կարծում են, որ միջադեպը կարող է կապված լինել Կարապետյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Օլգա Կարապետյանը Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետն է 2007 թվականից:
Նոյյան տապան  -   Հասարակություն