Ռուսաստանում 52-ամեայ հայուհի է սպանուել<br />


Ռուսաստանում 52-ամեայ հայուհի է սպանուել

  • 19-03-2010 19:00:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՊԵՐՄ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երէկ Ռուսաստանում հրազենով սպանուել է Սոլիկամսկ քաղաքի գլխաւոր ճարտարապետ Օլգա Կարապետեանը: Այդ մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանի ռուսական ծառայութիւնը: Տեղական իշխանութիւնների փոխանցմամբ` Կարապետեանի վրայ անյայտ անձը կրակ է բացել, երբ նա դուրս էր գալիս շէնքից, որում բնակւում էր: Սպանութեան շարժառիթները յայտնի չեն: Քննիչները կարծում են, որ միջադէպը կարող է կապուած լինել Կարապետեանի պրոֆեսիոնալ գործունէութեան հետ: Օլգա Կարապետեանը Սոլիկամսկի գլխաւոր ճարտարապետն է 2007 թուականից:
  -   Հասարակութիւն