Բաքվի համագործակցությունը ոչինչ չի տվել. Մեկնաբան


Բաքվի համագործակցությունը ոչինչ չի տվել. Մեկնաբան

  • 09-08-2016 18:00:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Բաքվում երեկ ավարտվել է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, չգիտես ինչու, պատմական են անվանել: Բացի համագործակցությունը զարգացնելու մտադրությունների մասին հռչակագրից այդ հանդիպումը, համենայն դեպս, հրապարակայնորեն ոչինչ չի տվել:

 

Գլխավոր հարցը պետք է լիներ Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը, սակայն, դատելով հանդիպումների արդյունքներից, Ռուսաստանը չի կարողացել Իրանի հետ համաձայնության գալ այդ ճանապարհը վերահսկողության վերցնելու եւ այդ պայմաններով շինարարությունը ֆինանսավորելու շուրջ: Արդյունքում երկաթուղու մասին համաձայնագիր չի ստորագրվել:

 

Երկրորդ հարցը վերաբերում էր Ադրբեջանին ռուսական զենքի նոր խմբաքանակ մատակարարելուն: Սակայն այդ հարցում էլ առաջընթաց չկա: Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է Ադրբեջանին 10 քաղաքացիական ինքնաթիռի մատակարարման, ինչպես նաեւ Ադրբեջանում ինքնաթիռների հավաքման գործարանի հավանական բացման մասին: Ճիշտ է, դա հեռանկարում է, իսկ ինչ վերաբերում է սպառազինության մատակարարման նոր պայմանագրերին, ապա ստորագրելու մասին հայտարարություն չի եղել: Հնարավոր է, դեր է խաղացել Հայաստանի նյարդային արձագանքը:

 

Երրորդ հարցը ղարաբաղյանն է: Սպասվում էր, որ Պուտինն Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարություններ կանի, մասնավորապես, Հայաստանին զիջումների պարտադրելու մասին: Սակայն մինչեւ հանդիպումը եւ հանդիպման ժամանակ էլ, չնայած չ

 

Ինչ վերաբերում է ոչ հրապարակային հարթությանը, ապա, ինչպես նշում են փորձագետները, Պուտինն ու Ռուհանին պետք է պայմանավորվեին Ասադի ճակատագրի շուրջ, որոշեին շարունակում են աջակցել նրան, թե պայմանավորվում են Արեւմուտքի հետ Սիրիայի բաժանման շուրջ: Հայտնի չէ, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ռուհանին, սակայն փաստն այն է, որ արեւմտամետ ընդդիմությունը ճեղքել է Հալեպի պաշարումը, եւ արեւմտյան լրատվամիջոցներն սկսել են գրել, որ Սիրիա արդեն չկա, եւ հարցը միայն դա թղթի վրա արձանագրելն է:

 

Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի վեհաժողովի ժամանակ հրապարակային չի խոսվել Հայաստանի մասին, չի խոսվել, որ Իրանը Հայաստանով տրանզիտ է առաջարկում: Չի խոսվել տարածաշրջանում սահմանների բացման մասին: Միգուցե խոսվել է, սակայն, նախագահները, ամենայն հավանականությամբ, համաձայնության չեն եկել:

 

Կարծես թե Ռուսաստանին չի հաջողվում բարեկամանալ Իրանի հետ, ինչպես չհաջողվեց Չինաստանի դեպքում:

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play