Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ


Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ

  • 09-08-2016 19:01:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
 
Նախագահը կարեւորել է նման հանդիպումները՝ նշելով, որ լայն քննարկումները հնարավորություն են տալիս հաշվի առնել տարբեր կարծիքներ ու գաղափարներ, ինչը պահանջված է հատկապես սահմանադրական բարեփոխումների իրականացման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play