Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նոր փուլի փաթեթում Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ օրակարգի վերջին հարցերից չի լինելու


Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նոր փուլի փաթեթում Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ օրակարգի վերջին հարցերից չի լինելու

  • 12-08-2016 15:58:31   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ»Ո՞վ էր «բռնի կերպով պարտադրում» որոշում 
 

.Օգոստոսի 8-10-ը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ միայն կառնչվեն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այլեւ դրանք տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություններ են: Օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Պուտինը Բաքվում էր, որտեղ կայացան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ:
 
Օգոստոսին 9-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը հանդիպեց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 10-ին Պուտինը Մոսկվայում սպասում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչ վերոնշյալ հանդիպումներին եւ բանակցություններին անդրադառնալն առանձնացնենք մի քանի կարեւոր գնահատականներ, որոնք հնչեցին ԼՂ կարգավորման առնչությամբ: Ռուսաստանյան RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ համանախագահները հնարավորություն են փնտրում՝ կազմակերպելու համար նոր հանդիպում: «Երեւանում դիմակայության խաղաղ հանգուցալուծումը մեզ մոտ առաջացնում է թեթեւության զգացում:
 
Դիմակայությունը եւ դրա հետ կապված հասարակական քննարկումները միայն հաստատում են կարեւորությունն այն բանի, որ տեւական խաղաղությանը հասնելու ճանապարհն անցնում է բանակցային գործընթացի միջով, որն ընդունելի է բոլոր կողմերի համար եւ տանում է դեպի հակամարտության բազմակողմ կարգավորման»: Այնուհետեւ Ուորլիքը ուշագրավ դիտարկում արեց. «Ոչ մի որոշում չի կարող բռնի կերպով պարտադրվել կողմերից որեւէ մեկին: Խաղաղության գործընթացում հավելյալ առաջընթացի հասնելու համար մենք հնարավորություն ենք փնտրում՝ կազմակերպելու համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական համատեղ հանդիպումը»: Թե ով էր «բռնի կերպով պարտադրում» որոշում՝ Ուորլիքն, իհարկե, չէր մանրամասնում: Բայց Ուորլիքի ուղերձը, կարծես, բավական արագ տեղ հասավ: Ալիեւի հետ բանակցությունների մեկնարկին Պուտինն անուղղակիորեն արձագանքեց Վաշինգտոնի` կարելի է ասել, բավական կոշտ նախազգուշացմանը: 
 
Պուտինը մերժո՞ւմ է «արտաքին ճնշումը» ԼՂ կարգավորման գործընթացում 
 
Բաքու մեկնելուց առաջ Վլադիմիր Պուտինը հարցազրույց էր տվել ադրբեջանական Azertaj-ին, որում նկատել էր, թե փոխզիջման հասնել նշանակում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների միջեւ օպտիմալ հավասարակշռություն գտնել. «Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը, որի արդյունքում կողմերից եւ ոչ մեկը իրեն չի զգա հաղթող կամ պարտվող, զիջումները փոխադարձ պետք է լինեն, իսկ կողմերի օգուտները պետք է հասկանալի, ընկալելի լինեն ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հանրությանը»: Պուտինը շեշտել էր, որ Մոսկվան ամենեւին չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել ինչ-ինչ պատրաստի բաղադրատոմսեր. «Կողմերն իրենք պետք է հանգեն պայմանավորվածության՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ»: Այնուհետեւ ՌԴ նախագահը շեշտել էր, որ ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ-ն վճռական դերակատարություն է ունեցել: Ապա` Պուտինը մոլորություն է անվանել տարածված այն կարծիքը, թե ՌԴ-ն փորձում է մենաշնորհել ԼՂ բանակցությունները, եւ հավաստիացրել է, որ ՌԴ-ն գործում է մյուս համանախագահների հետ միասին, եւ, որպես ապացույց, նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման եզրափակիչ մասին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները։ 
 
Բաքվում արդեն Պուտինն արձանագրեց, որ ձգտելու են, որպեսզի կողմերը գտնեն փոխզիջումային լուծում: Ալիեւը հատուկ շնորհակալություն էր հայտնել Պուտինին Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ դերակատարության համար. «Մենք այդ դերը գնահատում ենք, գնահատում ենք նաեւ Ձեր անձնական մասնակցությունը, որը շատ կարեւոր նշանակություն ունի կարգավորման առաջընթացի հարցում: Մեր հանդիպումը Սանկտ Պետերբուրգում հունիսին մեծամասամբ հենց այս խնդրին էր նվիրված»: Պուտինն իր հերթին ընդգծել էր. «Դուք նշեցիք, որ Ղարաբաղը իսկապես խնդիր է, որ մեզ բոլորիս հասել է մեր խորհրդային անցյալից: Գիտակցում ենք, թե ինչքան ցավոտ է այս հարցը Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա եւ ապագա սերունդների համար»: 
 
Դեռ մինչեւ Պուտինի այցը` ռուսական կողմից եղան հավաստիացումներ այն մասին, որ Մոսկվան ու Բաքուն զենքի վաճառքի նոր համաձայնագրեր են կնքելու: Թե ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիեւը Բաքվում թեյ խմելիս՝ երկու երկրների ղեկավարների մամլո ծառայությունները չհայտնեցին։ Ու թեեւ Պուտինի այցի ընթացքում հրապարակային զենքի վաճառքի նոր գործարքների մասին հայտարարություններ չեղան, սակայն բացը, կարծես, արդեն լրացրել էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «ՌԴ-ն, որպես լավ եւ ոչ թանկարժեք զենքի մատակարար, հետաքրքիր է Ադրբեջանին եւ Իրանին»,- ասել էր Ռոգոզինը Բաքվում գագաթնաժողովից առաջ` հավելելով, որ Ադրբեջանը հետաքրքրված է ՌԴ-ից MC-21 օդանավերի գնմամբ եւ ակնկալում է 2017թ. փետրվարին 10 օդանավի գնման շուրջ պայմանագիր ստորագրել։ Ռոգոզինը հայտնել է նաեւ, որ Բաքվում կբացվի ուղղաթիռային կենտրոն եւ ինքնաթիռների հավաքման գործարան. «Այստեղ խորհրդային արտադրության շատ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ կան։ Դրանց արդիականացումը, սպասարկման ծառայություններն այժմ կիրականացվեն Ադրբեջանի տարածքում»։ 
 
Շարունկությունը սկզբնաղբյուրում
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play