Սփյուռքը աջակցել է զոհված զինվորի հարազատներին, իսկ տեղական իշխանություններն անարգալից են նրանց նկատմամբ (Տեսանյութ)


Սփյուռքը աջակցել է զոհված զինվորի հարազատներին, իսկ տեղական իշխանություններն անարգալից են նրանց նկատմամբ (Տեսանյութ)

  • 15-08-2016 18:35:41   | Շիրակի մարզ  |  Հասարակություն


Ապրիլյան թեժ մարտերի առաջին իսկ հարվածներն իր վրա վերցրած գյումրեցի 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի հարազատները սփյուռքի մեր հայրենակիցներից ստացած դրամական օգնությամբ հուշաքար եւ ցայտաղբյուր են կանգնեցրել Երկաթգծի թաղամասում գտնվող թիվ 27 միջնակարգ դպրոցի հարեւանությամբ: Հուշաքարի բացման արարողությունը տեղի էր ունենալու օգոստոսի 13-ին. քաղաքապետարանից, սակայն, եկել են, տեսել տեղանքը եւ նշել, որ տարածքը պատշաճ չէչ որպեսզի տեղի ունենա բացման արարողություն, եւ հորդորել են փոխել օրը, որպեսզի տարածքը բարեկարգվի:
 
Այս օրերին հուշաքարի մերձակա տարածքի բարեկարգմամբ զբաղված են զոհված զինծառայողի զինղեկը՝ փոխգնդապետ Ջամբազյանը, եւ Վլադիմիրի հարազատները:
 
Նման վերաբերմունքն անարգանք է համարում Վլադիմիրի մայրը, ով պնդում է, որ անգամ տարածքի մաքրման աշխատանքներում իրեն քաղաքային իշխանությունները եւ առհասարակ որեւէ մեկը չի աջակցել:
 
Քաղաքապետարանից մի քանի եզրաքար էին բերել միայն: Հարազատները վրդովված էին, որ դրանք օգտագործված են եւ ոչ պիտանի:
 
Մայրը հայտարարեց, որ սեփական ուժերով կփորձի բարեկարգել տարածքը եւ անել հուշաքարի բացման արարողությունն՝ անկախ այն հանգամանքից՝ ում դուր չի գա տարածքի ոչ պատշաճ տեսքը:
 
Հավալենք նաեւ, որ թեեւ դրված է ցայտաղբյուր, սակայն ջուր եւս չկա: Պատճառը թաղամասում շուրջօրյա ջրամատակարարման բացակայությունն է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play