ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկություն: 1-ին խաղային օրվա ամփոփում


ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկություն: 1-ին խաղային օրվա ամփոփում

  • 18-08-2016 12:25:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի առաջին խաղային օրը` օգոստոսի 17-ին, կայացան A խմբի մեկնարկային հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին Կիպրոսը ներկայացնող «Ապոել» և Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ Մանիակս» թիմերը:
 
Խաղասկզբում հաջողությունը շվեյցարիացիների կողմն էր, սակայն առաջին խաղակեսի ավարտին «Ապոել»-ը կարողացավ վերականգնել հավասարակշռությունը և թիմերը ընդմիջման գնացին 4:4 հաշվով: 2-րդ խաղակեսում կիպրոսական թիմը շարունակեց վստահ խաղ ցուցադրել ինչի արդյունքում էլ 9:7 հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակը այս փուլում:
 
Բարդ ու դրամատիկ պայքարում ընթացավ «ՀՊՏՀ» - «Գենտոֆտե» հանդիպումը: Մեր երկրի կրկնակի չեմպիոնը բավականին հաջող խաղ էր ցուցադրում, սակայն առանձին խաղային դրվագներում անփութությունը հնարավորություն տվեց դանիացիներին առաջ անցնել հաշվի մեջ: Մեր տղաներն ամեն ինչ արեցին խաղը 
փրկելու համար, և շատ մոտ էին հաշվի հավասարակշռությունը վերականգնելուն, սակայն հաջողությունը դանիացիների կողմն էր, և խաղն ավարտվեց նրանց օգտին 4:6 հաշվով: Խաղավարտին կարմիր քարտ ստավցավ ՀՊՏՀ առաջատար ֆուտբոլիստներից Սարո Գալստյանը, ով բաց կթողնի առաջիկա հանդիպումը:
 
«Բարդ հանդիպում էր: Ակնկալում էինք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է լինելու, որը խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք: Կարող եմ ասել, որ շատ ծանր հանդիպում էր: ՀՊՏՀ-ն շատ լավ մրցակից է», խաղի ավարտին տված ասուլիսում նշեց Դանիական «Գենտոֆտե»-ի գլխավոր մարզիչ Պոու Հոլդենը:
 
Հայաստանի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ-ի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ նշեց. «Խաղի մեկնարկում արագ գոլեր ընդունեցինք: Ճիշտ է, մրցակիցը կազմակերպված թիմ էր, սակայն արագ գնդակներ խփելուց հետո սկսեցին պաշտպանվել ու հակագրոհների վրա քանի անգամ պատժվեցինք: Չեմ կարող ասել, հնարավոր է, որ բախտի գործոնն էր, բայց չկարողացանք իրացնել մեր պահերը: Դեռ կպայքարենք, պայքարը դեռ առջեւում է: Կվերլուծենք ու կնախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը:
 
Առջևում խաղարկության 2-րդ խաղային օրն է: Ստորև ձեզ ենք ներկայացնում 
Օգոստոսի 18-ի խաղացանկն ու ուղիղ հեռարձակման հղումները.
 
18.08 ժամը 16:00 «Գենտոֆտե» - «Ապոել»
https://www.youtube.com/watch?v=GMJCeXvQEhM

18.08 ժամը 19:00 «ՀՊՏՀ» - «Ֆուտզալ Մանիակս»
https://www.youtube.com/watch?v=N4d0j8QviEg

Տեղեկացնենք նաև, որ ժամը 19:00-ին կայանալիք «ՀՊՏՀ» - «Ֆուտզալ Մանիակս» 
հանդիպումը կցուցադրվի «Արարատ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Մամուլի քարտուղար՝ Հայկ Բեջանյան
   093-58-25-95, bejanyan-hayk@mail.ru
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play