Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը


Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը

  • 18-08-2016 15:33:15   | Ադրբեջան  |  Հարցազրույցներ

Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
 
Իրանի դեսպանը, ներկայացնելով ԼՂ հակամարտության հարցում Թեհրանի ունեցած դիրքորոշումը, մասնավորապես նշել է. «Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորման գործում ընտրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, որը տարիներ շարունակ ջանքեր է գործադրում, որպեսզի հարցը լուծվի, սակայն այնպիսի տպավորություն է, որ կարծես թե ցանկություն կա ձգձգել այդ հակամարտության կարգավորումը: Իրանը գտնում է, որ հակամարտության շարունակումը տարածաշրջանի անվտանգության համար օգտակար չէ»:
 
Դեսպան Փաքայինը, անդրադառնալով Ադրբեջանում իսլամական գործիչների բանտարկության խնդրին, ասել է. «Իսլամական գործիչների ազատ արձակելու հարցը նույնիսկ մեկ օր դուրս չի մնացել դեսպանության օրակարգից և մենք տարբեր առիթներով այդ թեմայի շուրջ զրուցում ենք ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Հուսանք, որ ադրբեջանցի իսլամական գործիչների ազատ արձակման հետ կապված ցանկությունը մի օր կիրականանա»:
 
Հավելում. Մոհսեն Փաքայինն Ադրբեջանում Իրանի դեսպան է նշանակվել 2012թ.: Իրանն առաջիկայում Ադրբեջանում նոր դեսպան կնշանակի: Գործող դեսպան Մոհսեն Փաքայինին կփոխարինի Ջավադ Ջահանգիրզադեն:
 
Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը ԻԻՀ 7-րդ, 8-րդ և 9-րդ գումարման Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ է եղել՝ ընտրված Ուրմիայի ընտրատեղամասից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play