Ղարաբաղի ազատագրության կազմակերպության առաջնորդը առաջարկել է մաշկազերծել Ադրբեջանի սպորտի նախարարին


Ղարաբաղի ազատագրության կազմակերպության առաջնորդը առաջարկել է մաշկազերծել Ադրբեջանի սպորտի նախարարին

  • 19-08-2016 17:52:16   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին` Ռիոյի օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական իշխանամետ haqqin.az լրատվական կայքը՝ նշելով, որ նման առաջարկությամբ հանդես է եկել, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին:
 
Ռիոյում ադրբեջանական մարզիկների, որոնց գերակշիռ մասը արտասահմանյան երկրներից հրավիրված օտարազգիներ են, իրար հետեւից կրած անհաջողություններից վրդովված Նաղին այդ ամենի մեջ մեղադրել է նախարար Ռահիմովին:
 
Վերջինիս զայրույթը հասել է գագաթնակետին, երբ Ադրբեջանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռասուլ Չունաեւը (66 կգ) կիսաեզրափակիչում խայտառակ պարտություն է կրել հայ մարզիկ Միհրան Հարությունյանից:
 
«Եթե մի քանի օր առաջ կողմ էի այն բանին, որպեսզի Ազադ Ռահիմովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից եւ պատասխանատվության ենթարկվի, ապա Չունաեւի պարտությունից հետո պետք է քերթել նրա մաշկը», -Facebook-ի իր էջում գրել է Նաղին:
 
Կայքը գրել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում նաեւ կոչեր են հնչել հայ ըմբիշին պարտվելու համար Լինչի դատաստանի ենթարկել ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաեւին: 
 
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մեծ մասը խստորեն քննադատել են Չունաեւին, վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին: Նրանք անգամ առաջարկել են ստորագրություններ հավաքել Ադրբեջանի քաղաքացիությունից նրան զրկելու համար, կոչեր են հնչել երկիր վերադառնալու ժամանակ օդանավակայնում նրան լինչի ենթարկելու մասին:
 
Ադրբեջանի ղեկավարության հրահանգով հայատյաց դարձած` դեգրադացված հասարակությունը իր ներկայացուցչի նկատմամբ հայի յուրաքանչյուր հաղթանակ, անկախ բնագավառից, ցավագին է ընդունում եւ «մահապատժի» ենթարկում օր առաջ «հերոսացրած» իր քաղաքացուն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play