Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին և Հարավային Կորեային սպառնացել է միջուկային հարվածով


Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին և Հարավային Կորեային սպառնացել է միջուկային հարվածով

  • 22-08-2016 14:04:32   |   |  Միջազգային

Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ուժերին, որոնք մասնակցում են Ulji Freedom Guardian ուսումնավարժանքներին: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Կորեական ազգային բանակի Գլխավոր շտաբը: 
 
Մինչև սեպտեմբեր ձգվող զորավարժանքներն ուղղված են պայմանների սետղծման համար հանրապետության տարածքի վրա հարձակման և թերակղզում իրավիճակի սրման դեպքում Հյուսիսային Կորեայի համատեղ ուժերի կողմից միջուկային հանկարծակի հարձակում իրականացնելու համար: 
«Ովքեր ունեն միջուկային զենք պետք է նկատի ունենան, որ եթե նրանք փոքր ինչ ագրեսիվ գործողություններ դրսևորեն Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության ցամաքային, ծովային և օդային անձեռնմխելիության դեմ, ապա վերջինս միջուկային հարվածով սադրանքների կույտը կվերածի մոխրակույտի»,- ընդգծված է փաստաթղթում: 
Գլխավոր շտաբը նաև ընդգծել է, որ հեղափոխական ռազմական ուժերն ունեն բավարար կամք և վստահություն, որ ոչ թե ժամանակավոր, այլ ընդմիշտ դադարեցնել «ամերիկացի իմպերիալիստների էլ ավելի անմտածված, ինչպես նա հարավկորեացի խամաճիկ ուժերի քայլերը` ուղղված միջուկային պատերազմի բռնկմանը»: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային