Տավուշի Բերդ քաղաքում անցկացվեց <<Շամշադինի մեղրի և հատապտուղների հոբելյանական 5-րդ փառատոնը>>(ֆոտոշարք)


Տավուշի Բերդ քաղաքում անցկացվեց <<Շամշադինի մեղրի և հատապտուղների հոբելյանական 5-րդ փառատոնը>>(ֆոտոշարք)

  • 22-08-2016 15:52:22   | Տավուշի մարզ  |  Մշակույթ

 
Հինգերորդ տարին աընդմեջ Տավուշի մարզի Բերդ քաղաքը <<Շամշադինի մեղրի և հատապտուղների  փառատոն>>-ի շրջանակներում  իր հյուրընկալ դռներն է բացել բոլորի առջեւ : Այս տարի փառատոնի մեկնարկը տրվեց   oգոստոսի 20-ին եւ շարունակվեց  21-ին, որի ընթացքում : Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի  փառատոնը տեւեց երկու օր, որը հարուստ էր  ոչ միայն տավուշցիների արտադրանքը ներկայացնող տաղավարներով, այլեւ  մարզերից ժամանած մասնակիցներով: 
 
Փառատոնին մասնակցող բազմաթիվ ընկերություններ  << Նոյյան Տապան >>-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ մասնակցելով  նմանատիպ փառատոննների ակնկալում են մեծ սպասելիքներ. <<Մեզ առիթ է ընձեռվում ընդլայնելու հնարավորությունները և տարբեր շուկաներ դուրս գալ,>>, - նշեցին նրանք, հավելելով, որ բնական հումքից պարտաստված մեղրը եւ ակնամոմը նախատեսում են արտահանել Հայաստանի սահմաններից դուրս:
 
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Տավուշի մարզում 5-րդ տարին անընդմեջ իրականացվող այս փառատոնը ավելի հայտնի եւ սիրված է դառնում ոչ միայն տավուշցիների , այլեւ իրենց հյուր եկած բազմաթիվ զբոսաշրջիկների  համար.<<Ինչպես տեսնում եք տարեցտարի այն ավելի լայն ընդգրկում է ստանում: Այս տարի մեղրից և հատապտուղներից բացի տեսնում ենք նաեւ արհեստագործական իրերի՝  կիրառական արվեստի նմուշների ցուցահանդես-վաճառք, որը խթան է հանդիսանում ներքին տուրիզմի զարգացմանը>>:
 
Փառատոնի կազմակերպիչ, «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանն էլ հաստատեց, որ Տավուշ այցելող զբոսաշրջկների թիվը տարեցտարի ավելանում է, և եթե նախորդ տարիներին իրենք հյուրատների և ռեստորանների խնդիր ունեին, այժմ այդ հարցը լուծված է.<<Մենք նաև կենդանացրինք տեղի բնակիչների համար այդքան չսիրված այս տարածքը, հիմա անկախ ժամանակից, այն միշտ մարդաշատ է>>: 
 
Ըստ Հ. Չոբանյանի,  այս տարի մշակութային մասը շատ հագեցած և բովանդակալից էր.<<Երեկ ունեցանք իր տեսակով եզակի ջազային համերգ, այսօր էլ տավուշցի բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ունեն իրենց տաղանդը բեմից ցուցադրելու>>,- նշեց նա հավելելով, որ  իրենք շարժվում են «ամեն տարի մեկ քայլ առաջ» սկզբունքով:
 
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան  Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։
 
Տեղեկացնենք, որ փառատոնի նպատակն է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։
 
Նշենք, որ փառատոնը անցկացվում է  Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 
Միջոցառման լուսանկարները   «Նոյյան Տապան»-ի
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play