Ջուր չի լինի Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում


Ջուր չի լինի Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում

  • 23-08-2016 11:12:23   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների  ջրամատակարարումը.
 
Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և Սպանդարյան կայարանի,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
 
Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play