Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Իտալիային երկրաշարժի հետևանքները վերացնելու համար


Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Իտալիային երկրաշարժի հետևանքները վերացնելու համար

  • 24-08-2016 13:10:57   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Իտալիային երկրաշարժի հետևանքների վերացման հարցում: gazeta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովն օգնության առաջարկի մասին հեռագիր է հղել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության բաժանմունքի ղեկավար Ֆաբրիցո Կուրչոյին: 
 
Հեռագրում ասվում է. «Ես կցանկանայի ՌԴ ԱԻՆ-ի կողմից Ձեզ առաջարկել մեր աջակցությունը տարերային աղետի հետևանքները վերացնելու համար»:
Բացի այդ, գերատեսչությունում հայտարարել են, որ ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» ստորաբաժանման և «Լիդեր» կենտրոնի փրկարարները գտնվում են թռիչքի պատրաստ վիճակում: 
Հիշեցնենք, որ Իտալիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում շինություններ են ավերվել: Նախնական տվյալներով` զոհվել է 20 մարդ, իսկ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային