Գերմանիան քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգ է ընդունել


Գերմանիան քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգ է ընդունել

  • 24-08-2016 17:10:27   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի ընդունել է քաղաքացիական պաշտպանության ծրագիր, որն ընդգրկում է պետական գործունեության 
մի շարք միջոցառումներ, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում բնակչությանը սնունդով և դեղամիջոցներով ապահովելու հարցը: 
Interfax.ru-ի փոխանցմամբ`  քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգն առաջին անգամ 20 տարիների ընթացքում  ներկայացվել և ընդունվել է Գերմանիայի կառավարության կողմից: Ծրագիրն իրենից ներկայացնում է 69 էջանոց մի փաստաթուղթ և բաղկացած է 10 կետերից: Այն սահմանում է բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներն ահաբեկչությունների, զինված հարձակման, կիբերհարձակումների և արտակարգ իրավիճակների պարագայում: 
Մասնավորապես, փաստաթուղթը պարունակում է որոշակի խորհուրդներ ուղղված Գերմանիայի բնակչությանը, օրինակ, թե ինչպես մեկ մարդու համար հինգ օրվա ընթացքում պահեստավորել 10 լիտր ջուր և սնունդ: Հայեցակարգը նաև հրահանգում է քաղաքներում կառուցել հատուկ ջրհորներ, որոնք ունակ կլինեն առնվազն երկու շաբաթվա կտրվածքով բնակչությանն ապահովել խմելու ջրով: 
«Գերմանիայի տարածքում հարձակումները, որոնք կպահանջեին անհրաժեշտ միջոցառումներ, քիչ հավանական են, սակայն երկիրը պետք է բավարար չափով պատրաստված լինել հնարավոր սպառնալիքներին»,- ասված է գերմանական կառավարության կոմյունիկեյում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն