Անդրիաս Ղուկասյանն առնվազն մեկ ամիս պետք է մնա անազատության մեջ. Փաստաբան


Անդրիաս Ղուկասյանն առնվազն մեկ ամիս պետք է մնա անազատության մեջ. Փաստաբան

  • 24-08-2016 17:36:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության և կալանքի դեմ բողոքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
 
«Երկու որոշում էինք բողոքարկել` ձերբակալման և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:Դատարանը երկու բողոքներն էլ մերժեց և փաստորեն Անդրիաս Ղուկասյանն  առնվազն մեկ ամիս պետք է մնա անազատության մեջ»,-  ասաց փաստաբանը:
 
«Չնայած դռնփակ նիստ է, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, թե եթե նա ազատ արձակվի արդյոք շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր որոշումը, ինչին Անդրիաս Ղուկասյանը դրական պատասխան տվեց: Նա ասաց, որ իր գործողությունները շարունակելու է:Սա էական նշանակություն ունեցավ, դատավորը չէր հասկացել, որ պետք է քողարկված որոշում կայացներ, ոչ թե ցույց տար, որ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– ավելացրեց Լուսինե Սահակյանը:
Անդրիաս Ղուկասյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ արդեն 24-րդ օրն է Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը և շարունակելու է: 
 
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play