Սահմանվել է ոռոգման երկհերթ, առանձին հատվածներում նաև եռահերթ ժամանակացույց


Սահմանվել է ոռոգման երկհերթ, առանձին հատվածներում նաև եռահերթ ժամանակացույց

  • 25-08-2016 12:36:55   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ոռոգումը: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով: 
 
 ԱԻՆ տվյալներով մայրաքաղաքում դեռևս առկա է հրդեհավտանգ իրավիճակ, որից ելնելով էլ արգելվում է չոր խոտն այրելը: Զուգահեռաբար վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը: Խոտհունձն արագացնելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play