Պուտինը հայտարարել է Զինված ուժերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգման մասին


Պուտինը հայտարարել է Զինված ուժերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգման մասին

  • 25-08-2016 13:03:07   | Ռուսաստան  |  Միջազգային

Զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգում է հայտարարվել օգոստոսի 25-ից մինչև 31-ը Ռուսաստանի հարավային, արևմտյան և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային նավատորմում և օդատիեզերական ուժերում:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 
Ստուգումն անցկացվում է ՌԴ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմանը համապատասխան: 
Ս. Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ սկսված ստուգման ընթացքում ամբողջությամբ մարտական պատրաստվածության են բերվելու վերոնշյալ շրջանների և Հյուսիսային նավատորմի ուժերը: 
ՌԴ Պաշտպանության նախարարը նշել է, որ ստուգման ընթացքում  մշակվելու է Զինված ուժերի վերապատրաստման ամբողջական ցիկլ անվտանգության սպառնալիքների աճի դեպքում ՌԴ շահերը պաշտպանելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային