Թուրքիան հաղորդել է ԻՊ-ից Ջերաբլուս քաղաքի ազատագրման մասին


Թուրքիան հաղորդել է ԻՊ-ից Ջերաբլուս քաղաքի ազատագրման մասին

  • 25-08-2016 14:28:59   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիան հաղորդել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրման մասին: gazeta.ru-ի փոխանցմամբ` ներկա պահին այն վերահսկողության տակ են վերցրել Թուրքիայի աջակցությունն ունեցող ապստամբները: Այդ մասին հայտարարել է նաև Թուրքիայի Պաշտպանության նախարարության ղեկավարը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հաղորդել էր սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի նահանջի մասին Եփրատ գետից արևելք ընկած հատվածում:  

Նոյյան տապան  -   Միջազգային