Իրաքում կրկնակի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 18 ոստիկան


Իրաքում կրկնակի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 18 ոստիկան

  • 25-08-2016 14:37:52   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքում երկու մահապարտ-ահաբեկիչներ գործի են դրել պայթուցիկ սարք, որի արդյունքում զոհվել է առնվազն 18 ոստիկանության աշխատակից:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է  «Синьхуа» գործալությունը, որը կատարվածի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել: 
Ներկա պահին ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Հուլիսի 8-ին Բաղդադի մոտակայքում դամբարանի վրա կատարված հարձակման ընթացքում զոհվել էր 26 մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն