Ջոն Քերին սաուդյան թագավորի հետ քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարը և Եմենի կոնֆլիկտը


Ջոն Քերին սաուդյան թագավորի հետ քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարը և Եմենի կոնֆլիկտը

  • 25-08-2016 17:28:34   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև Եմենում կոնֆլիկտի կարգավորման ճանապարհները: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին թվիթերյան իր պաշտոնական էջում հաղորդել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: 
 
Ջ. Քերին հայտարարել է, որ լավ զրույց է ունեցել թագավոր Սալմանի հետ Սիրիայի, ԻՊ-ի դեմ պայքարի, ինչպես նաև Եմենում հումանիտար ճգնաժամի հաղթահարման և քաղաքական որոշումների հասնելու անհրաժեշտության հետ կապված: 
Reuters գործակալության տվյալներով` հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը սաուդյան ղեկավարին ներկայացրել է Եմենում խնդրի կարգավորման ամերիկյան ծրագիրը, որտեղ կոալիցիան Էր Ռյադի գլխավորությամբ ի շահ կառավարության ռազմական գործողություններ է իրականացնում ապստամբ հուսիթների դեմ:  
Նշվում է, որ Քերիի առաջարկի էությունը պաշտոնական աղբյուրը չի հստակեցնում: 
Տեղեկացվում է, որ հինգշաբթի Ջ. Քերին նոր հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի և Պարսկական ծոցի արաբական երկրների ղեկավարների հետ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային