Իրաքյան անվտանգության ուժերն ԻՊ գրոհայիններից ազատագրել են Էլ Քայար քաղաքը


Իրաքյան անվտանգության ուժերն ԻՊ գրոհայիններից ազատագրել են Էլ Քայար քաղաքը

  • 25-08-2016 18:18:53   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքյան անվտանգության ուժերը հինգշաբթի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են ռազմավարական նշանակություն ունեցող Էլ Քայար քաղաքը, որը տեղակայված է Մոսուլից հարավ ընկած հատվածում ԻՊ-ի հիմնական հենարանի մոտակայքում:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: 
Աղբյուրի տեղեկացմամբ` կառավարության ղեկավարը Էլ Քայարի ազատագրումը «կարևոր քայլ է Մոսուլի ճանապարհին»:
Նշվում է, որ իրաքյան անվտանգության ուժերն Էլ Քայարի ազատագրման գործողությունը սկսել էին այս շաբաթ: Քաղաքի կողքին է գտնվում ռազմաօդային բազան, որը բռնազավթվել էր ԻՊ ահաբեկիչների կողմից մեկ ամիս առաջ: 
Իրաքյան իշխանությունները երկրի հասարակությանը խոստանում են ընթացիկ տարվա ընթացքում ազատագրել նաև Մոսուլը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն