Մոսկվայի և Տոկիոյի ներկայացուցիչները կքննարկեն խաղաղության պայմանագրի խնդիրը


Մոսկվայի և Տոկիոյի ներկայացուցիչները կքննարկեն խաղաղության պայմանագրի խնդիրը

  • 26-08-2016 13:32:04   | Ռուսաստան  |  Միջազգային

Խաղաղության պայմանգրի հետ կապված ռուս-ճապոնական բանակցությունների հերթականը փուլը կկայանա Մոսկվայում:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` օգոստոսի 26-ին կայանալիք Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ մոսկովյան հերթական նիստին ռուսական կոցմից մասնակցելու է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը, իսկ ճապոնական կողմից Ռուսաստանի հետ կապերի Ճապոնիայի հատուկ ներկայացուցիչ Տիկահիտո Հարադան: 
Նշվում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ռուս-ճապոնական բանակցությունների նախորդ փուլը կայացել էր Տոկիոյում այս տարվա հունիսին:     
 
Նոյյան տապան  -   Միջազգային