Ցուցարարներին ցրելու համար Հնդկաստանի ոստիկանությունը մտադիր է կիրառել սուր համեմունքային զինամթերք


Ցուցարարներին ցրելու համար Հնդկաստանի ոստիկանությունը մտադիր է կիրառել սուր համեմունքային զինամթերք

  • 26-08-2016 14:51:52   | Հնդկաստան  |  Հասարակություն

Հնդկաստանի ոստիկանությունը, որը վերջին ժամանակներում բախվում է զանգվածային բողոքի ակցիաների հետ Քաշմիր և Դամմա նահանգներում, քննարկում է ագրեսիվ տրամադրված ցուցարարներին ցրելու համար «սուր համեմունքային զինամթերքի» օգտագործման հնարավորությունը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է The Times of India-ն: 
 
«2010 թվականին մենք ենթադրում էինք, որ օդաճնշական ոչ մահացու զենքը լուրջ վնասվածքներ չի կարող հասցնել, սակայն այժմ զգում ենք, որ այդ զենքը պետք է փոխարինվի մեկ այլով»,- նշել է Հնդկաստանի Ներքին գործերի նախարար Ռաջնաթխ Սինգխը: 
Վերջինս ենթադրում է, որ նման այլընտրանք կարող են լինել «սուր համեմունքային զինամթերքները»: 
Նշվում է, որ այդ զինամթերքը` լցված կծու կարմիր չիլի պղպեղից ստացվող նյութերով, ընդունակ են որոշ ժամանակով մարդուն կաշկանդել և անշարժացնել, միաժամանակ չհասցնելով լուրջ վնասվածքներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն