ԻՊ ահաբեկիչներն իրաքյան Էլ Խուվեյջա քաղաքում սպանել են 48 խաղաղ բնակչի


ԻՊ ահաբեկիչներն իրաքյան Էլ Խուվեյջա քաղաքում սպանել են 48 խաղաղ բնակչի

  • 26-08-2016 16:12:07   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Քիրկուկ նահանգի Էլ Խուվեյջա քաղաքում սպանել են առնվազն 48 խաղաղ բնակիչ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Ալ Արաբիա հեռուստաալիքը: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` խաղաղ բնակչությունը առևանգնվել և սպանվել է ԻՊ զինյալների կողմից վերջիններիս կողմից վերահսկվող տարածքը լքելու փորձի ժամանակ: 
Իրաքյան Քիրկուկ շրջանը, որտեղ տեղակայված է Էլ Խուվեյջա քաղաքը, ԻՊ ահաբեկչների կողմից շրջափակվել էր 2014 թվականի հունիսին: Այդ օրվանից իսլամիստների կողմից վերահսկվող տարածքներից  փախչել է ավելի քան 150 հազար մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն