Թուրքական ընտրանին կարող է հրաժարվել ամերիկյան հավաքներից<br />


Թուրքական ընտրանին կարող է հրաժարվել ամերիկյան հավաքներից

  • 10-03-2010 21:30:00   | Թուրքիա  |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հրաժարվել այն հավաքներից, որոնք պլանավորել էր անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2010 թ. հունիսին: Ինչպես տեղեկացնում է azerisport.com կայքը, դա պայմանավորված է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստով: Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրանին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական մրցաշարում Ադրբեջանի հավաքականի մրցակիցն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play