Ֆրանսիան խնդրելու է դադարեցնել առևտրի գոտու շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունները


Ֆրանսիան խնդրելու է դադարեցնել առևտրի գոտու շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունները

  • 30-08-2016 13:47:02   | Ֆրանսիա  |  Միջազգային

Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտի անդրատլանտյան գոտու մասին ընթացող բանակցությունները պետք է դադարեցվեն: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի առևտրի նախարար Մաթիաս Ֆեկլը: 
 
Նրա խոսքերով` Բրատիսլավայում սեպտեմբերի վերջին նախատեսված առևտրի նախարարների հանդիպմանը ինքը Ֆրանսիայի անունից խնդրելու է դադարեցնել ԵՄ-ԱՄՆ բանակցությունները: 
Մ. Ֆեկելի փոխանցմամբ` անհրաժեշտ է սկսել բանակցությունների նոր փուլ լավ հիմքի վրա: 
Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտի անդրատլանտյան գոտու մասին ընթացող բանակցությունները երեք տարի հետո էլ շարունակում են ոչ պարզ մնալ: Գլխավոր պատճառներից մեկը նա համարել է ԱՄՆ-ի նախագահի թեկանծուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի` կողմերին արված զգուշության կոչերն են: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային