Թուրքիայում Հաղթանակի օրն առաջին անգամ նշվել է առանց ռազմական տեխնիկայի ավանդական շքերթի


Թուրքիայում Հաղթանակի օրն առաջին անգամ նշվել է առանց ռազմական տեխնիկայի ավանդական շքերթի

  • 30-08-2016 17:08:16   | Թուրքիա  |  Հասարակություն

Իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան Հաղթանակի օրը նշում է` առանց ռազմական տեխնիկայի ավանդական շքերթի և ավիախմբերի երլույթի: tass.ru-ի փոխանցմամբ` երկրում այսօր ընթացող հանդիսավոր միջոցառումները սահմանափակվում են զինծառայողների և զինվորական նվագախմբի քայլերթով: 
 
Ռազմական տեխնիկայի մասնակցությամբ  զորահանդեսի չեղարկման որոշումն ընդունվել է իշխանությունների կողմից երկրում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այդպիսով Անկարայի բնակիչներն ականատեսը չեն լինելու տանկերի, այլ ծանր տեխնիկայի անցմանը հրապարակով և այլն: Միաժամանակ նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը և կառավարության անդամները համապատասխան ավանդույթի համաձայն` այցելել են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ դրել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն