Հոլանդական ոստիկանությունն առգրավվել է մարջանների, մողեսների և փղոսկրի ռեկորդային քանակ


Հոլանդական ոստիկանությունն առգրավվել է մարջանների, մողեսների և փղոսկրի ռեկորդային քանակ

  • 30-08-2016 17:54:51   | Նիդեռլանդներ  |  Միջազգային

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնաբերել է հազվագյուտ կենդանիների` մարջանների ու փղոսկրերի երեսվածքների մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված մեծ խմբաքանակ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` իրավապահ մարմինների հայտարարություններում վերոնշյալ ապրանքներն ապօրինաբար ներմուծվել են Չինաստանից Ռոտերդամի նավահանգիստ: Արդյունքում հանցագործները մաքսանենգ բեռը թաքցրել են երկրի հարավում գտնվող պահեստներից մեկի տարածքում, որտեղ իրավապահ մարմինները հայտնաբերել են մողեսների, կոկորդիլոսների, օձերի երեսվածքներ, կրեաների կճեպներ, փղոսկրեր, ինչպես նաև գրեթե 350 կիլոգրամ մարջաններ: 
Բացի այդ, իրավապահ մարմիններն առգրավվել են պահոց, որի մեջ գտնվել է 500 հազար եվրոյի չափով գումար և ոսկյա ձուլակտորներ: 
Տեղեկացվում է, որ պահեստի 53-ամյա տերը ձերբակալվել է և հարցաքննվում է: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային