Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին տեղի ունեցած պատահարների ամփոփագիր


Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին տեղի ունեցած պատահարների ամփոփագիր

  • 30-08-2016 18:20:44   | Հայաստան  |  Իրավունք

Օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսսան» և «BYD» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 29-ին, ժամը 02.30-ին, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Երևանի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 7 էլեկտրասյան դիմաց բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երեք ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով երեք վարորդները ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
 
Օգոստոսի 30-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսսան Մարչ» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենա:
Շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Նիսսան Մարչ»-ի 2 ուղևորներին:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 60-րդ կ/մ-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղի հատվածում բախվել է «Մերսեդես-Բենս Ջի-500» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 29-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Յաղդան գյուղի ձորում աստիճաներից վայ ընկնելու հետևանքով «կրծոսկրի սալջարդ» ախտորոշմամբ վնասվածք է ստացել 24-ամյա երիտասարդ: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, վարելով իր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, Կողես-Ստեփանավան ճանապարի 15-րդ կմ-ին՝ Յաղդան գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել առուն, ինչի հետևանքով ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 30-ին, ժամը 00.05-ին, «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենան Կողես-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկլու գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
***
Օգոստոսի 30-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված վերք, քերծվածքներով իրենց մոտ է դիմել 28-ամյա երիտասարդ և հայտնել որ վնասվածքը ստացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին իր վարած «Միցուբիշի-Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 29-ին, ժամը 17-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 83-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 21061» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21061»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play