Հայաստանի ազգային թիմը ժամանել է Պրահա. ՀՖՖ


Հայաստանի ազգային թիմը ժամանել է Պրահա. ՀՖՖ

  • 30-08-2016 18:17:56   | Չեխիա  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ օգոստոսի 30-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ-ի պատվիրակությունը մեկնել էին Չեխիա:
Մոտավորապես ժամը 14:00-ին Հայաստանի ազգային թիմը ժամանել է Պրահա,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
 
Մեր թիմն ավտոբուսով ուղևորվել է Մլադա Բոլեսլավ քաղաք, որի «Մեստսկի» ստադիոնում վաղը կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը. ժամը՝ 21:15-ին:
Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում:
Այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա մեր ընտրանու առաջին մարզումը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play