Սիրիայում և Իրաքում հայտնաբերվել է ԻՊ-ի զոհերի 72 զանգվածային գերեզմանոց


Սիրիայում և Իրաքում հայտնաբերվել է ԻՊ-ի զոհերի 72 զանգվածային գերեզմանոց

  • 30-08-2016 19:16:56   | Իրաք  |  Հասարակություն

<<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում և Իրաքում թողել են զանգվածային սպանությունների զոհերի 72 գերեզմանոցներ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի հաղորդել է The Associated Press լրատվական գործակալությունը: 
Ընդհանուր առմամբ` նման գերեզմանոցներում կարող է գտնվել 5 հազարից մինչև 15 հազար դիակ կամ անգամ ավելին: 
Այդ տվյալները ստացվել են գործակալության կողմից հարցազրույցների ընթացքում արբանյակային նկարահանումների միջոցով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն