Լիբանանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ


Լիբանանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

  • 31-08-2016 15:56:14   | Լիբանան  |  Հասարակություն

Լիբանանի արևելքում որոտացած ուժեղ պայթյունի արդյունքում առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս չորսը ստացել են մարմնական վնասվածքներ:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Ստացված տեղեկություններով`  Բեքայի հովտում ինքնաշեն պայթուցիկ սարք է աշխատել: 
Նշվում է, որ առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն