Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի` նշանակությամբ երկրորդ առաջնորդին


Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի` նշանակությամբ երկրորդ առաջնորդին

  • 31-08-2016 16:25:33   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական Հալեպի նահանգում ռուսական ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է չորս տասնյակ զինյալներից բաղկացած խումբ, ներառյալ դաշտային հրամանատար Աբու Մուհամադ Ալ Ադնանին, որը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքը:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: 
ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ օգոստոսի 30-ին ռուսական Սու-34 հրթիռակոծիչների կողմից հարվածները հասցվել են Հալեպի նահանգի Մաարատատ Ումմ Խաուշի շրջանում. «Ոչնչացվել է ԻՊ զինյալների խոշոր  հավաքատեղի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն