«Հորտուս Մուզիկուս» անսամբլը ելույթ կունենա Երևանում


«Հորտուս Մուզիկուս» անսամբլը ելույթ կունենա Երևանում

  • 31-08-2016 09:24:59   | Հայաստան  |  Մշակույթ
 Հայաստան Հանրապետության անկախության 25-րդ ամյակի կապակցությամբ Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությանը սպասվում է  մեծ անակնկալ:  Սեպտեմբերի  14-ին   Արամ Խաչատրյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թտրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակիցը լինելու    մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և “Հորտուս Մուզիկուս” խմբի երաժիշտների կողմից կայանալիք գեղեցիկ համերգային միջոցառմանը:
 
<< Նոյյան Տապան >>-ի թղթակցի հետ զրույցում համերգի կազմակերպիչները  տեղեկացրեցին , որ համերգային ծրագրում կհնչեն  «Շողացող վերածնունդ», «Փայլուն Բարոկկո» ստեղծագործությունները:
 
 Ըստ միջոցառման  կազմակերպիչների, «Հորտուս մուզիկուս»  երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա Բյուրական արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում  հանդիսատեսը  հնարավորություն կունենա  ունկնդրելու  հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից:
 
 Հիշեցնենք, որ “Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000 թվականին ,հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյան , փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյան:
 
“Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի առաջատար փառատոններից մեկը՝ Երևան հրավիրելով աշխարհահռչակ երաժիշտների և նվագախմբերի:
 
Տեղեկացնենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ:  Եւ այս տարի այն  նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին:
 
 Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play