Tesla-ն չունի բավարար միջոցներ SolarCity-ի հետ համագործակցության համար


Tesla-ն չունի բավարար միջոցներ SolarCity-ի հետ համագործակցության համար

  • 01-09-2016 12:45:44   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Tesla Motors ամերիկյան ընկերությունը չունի բավարար ֆինանսական միջոցներ արևային մարտկոցներ արտադրող SolarCity կազմակերպության հետ համագործակցելու համար: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը, հղում կատարելով Wall Street Journal-ին: 
 
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ֆինանսական կարգավորողներին հայտնել է, որ պլանավորում է գտնել լրացուցիչ միջոցներ համագործակցության համար:
Նշվում է նաև, որ տվյալ տեղեկատվության տարածումից հետո SolarCity ընկերության հետ համագործակցությունից հրաժարվել են 15 կազմակերպություններ:
Tesla-ի և SolarCity-ի միաձուլման մասին պարզ էր դարձել օգոստոսի 1-ին: Ենթադրվում էր, որ այդ գործարքը կիրականանար 2016 թվականի չորրորդ եռամսյակում:
SolarCity-ն հիմնադրվել է 2006 թվականին Մասկ-Պիտեր զարմիկների և Լինդոն Ռիվամի կողմից: 
Ավելի վաղ, Tesla Motors ընկերությունը ներկայացրել է Իլոն Մասկի «գաղտնի պլանը», նկատի ունենալով էլեկտրականությամբ աշխատող մեքենաների բոլորովին նոր դասերի ստեղծումը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play