Բակո Սահակյանը ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին


Բակո Սահակյանը ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին

  • 01-09-2016 13:06:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված  տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին:
 
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը հանրապետությունում մատաղ սերնդի ֆիզիկական եւ հայեցի դաստիարակության տեսանկյունից: 
 
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play