Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին


Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

  • 01-09-2016 16:39:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
 
Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 7 հոգի, <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, <<Արիության համար>> մեդալով` 9 հոգի, <<Մարտական ծառայություն>> մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:
Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ,  դիվանագետներ եւ բարերարներ պարգեւատրվել են` <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու,  <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով` 18 հոգի, <<Մխիթար Գոշ>> մեդալով` 11 հոգի, <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով` 16 հոգի, <<Անանիա Շիրակացի>> մեդալով` 12 հոգի, <<Երախտագիտություն>>  մեդալով` 78 հոգի եւ 4 կազմակերպություն:
Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության եւ տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն