Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ<br /> Դիլիջանում կկառուցվի դպրոց-ինտերնատ<br />


Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ
Դիլիջանում կկառուցվի դպրոց-ինտերնատ

  • 05-03-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանաբնակ գործարար «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր եւ հիմնական բաժնետեր, «Ամերիաբանկ» ՓԲԸ-Ի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կկառուցվի դպրոց-ինտերնատ: Ինչպես մարտի 5-ին Դիլիջանում լրագրողներին հայտնեցց Ռ.Վարդանյանը, դպրոցի շինարարության ավարտը նախատեսվում է 2013թ-ին: Ըստ նրա, միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց-ինտերնատում աշխարհի բոլոր երկրներից սովորելու հնարավորություն կունենան 13-18 տարեկան երեխաները` անկախ ազգությունից: Դպրոցի շրջանավարտները դպրոցն ավարտելուց հետո կարող են ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները: Ռ.Վարդանյանի խոսքերով, դպրոց կառուցելն ավելին է` քան միայն շենք կանգնեցնելը: Եվ կարեւոր է, թե ինչպիսին կլինի ղեկավար անձնակազմը, ծրագրերը: «Շատ ուրախ եմ, որ շատ հայտնի մարդիկ իրենց համաձայնությունն են տվել դպրոցի ղեկավար մարմնի մեջ մասնակցել, ինչպես օրիանկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, Անդրեյ Մկրտչյանը: Կարեւոր է, որ համաշխարհային բիզնեսում հայտնի մարդիկ հավաքվեն այդ դպրոցի շուրջ»,- նշեց Ռ. Վարդանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն