Apple-ը գաղտնազերծել է Beats շարքի ականջակալների նոր մոդելի մասին տեղեկատվությունը


Apple-ը գաղտնազերծել է Beats շարքի ականջակալների նոր մոդելի մասին տեղեկատվությունը

  • 02-09-2016 16:51:38   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Apple-ի ֆրանսիական գրասենյակը պատահաբար գաղտնազերծել է Beats շարքի ականջակալների նոր մոդելի մասին տեղեկատվությունը: Ընկերությունն իր ուղարկած նամակների մեջ հայտարարել է, որ նոր ականջակալները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերի 7-ին, նույն այն օրը, երբ կկայանա սպասված iPhone 7-ի շնորհանդեսը, տեղեկացնում է korrespondent.net-ը, հղում կատարելով CNET-ին:
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Apple-ի շնորհանդեսները բոլոր նրանց համար են, ովքեր սիրում են տեխնոլոգիական առաջընթացները: Բաց մի թողեք Beats by Dre ապրանքների նոր շարքի ցուցադրությունը, որը սպասվում է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին»:
Նամակի հրապարակումից հետո, Beats ընկերության պահանջով, տեղեկատվությունը շատ արագ հանվել է iGen կայքից: Այնուամենայնիվ, մի շարք լրատվամիջոցների հաջողվել է կազմել սքրինշոթեր, որոնք ներկայումս լայն տարածում են գտնում համացանցում:
Փորձագետները Beats ֆիրմային պատկանող նոր ականջակլների հայտնվելը վերագրում են ավանդական 3.5 միլիմետրանոց կցորդիչից նոր iPhone 7-ում հրաժարվելուն: Մինչ այս հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի` ամերիկական ընկերությունը պատրաստվում է AirPods ականջակալների շնորհանդեսին: Միջոցառումը, ենթադրաբար պետք է նվիրված լիներ iPhone 7-ի ներկայացմանը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ iPhone-ի նոր մոդելի ցուցադրությունը տեղի կունենա Apple ընկերության ամենամյա համաժողովի ժամանակ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play